Բոլորը գնում են, բայց չեն հեռանում

Բոլորը գնում են, բայց չեն հեռանում

բոլորը սիրահարվում են, բայց չեն սիրում
գալիս են ու չեն ժամանում
այլ մնում են վագոնների արանքում,
որտեղ լույսերն անջատված են հավերժ
և մարդիկ դատապարտված են
անվերջ մնալ այդ մթության մեջ,
որտեղ պարզ երևում են մարդկանց հոգնած աչքերը։
բոլորը գնում են, բայց չեն հեռանում,
այլ մնում են դարակների չսրբած փոշեհատիկների մեջ,
որոնք օրորվում են օդում ու դու շնչում ես նրանց.
դու շնչում ես չհեռացած մարդկանց։
բոլորը սիրահարվում են, բայց այդպես էլ սիրել չեն սովորում:

Սուսանա ՂԱԶՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում