Հայկական ջազի թագուհին Երևանում երկու համերգ կունենա

Հայկական ջազի թագուհին Երևանում երկու համերգ կունենա

«Քանի որ մայիսի 27-ի համերգի տոմսերը գրեթե սպառված են, իսկ համերգին ներկա գտնվել ցանկացողները շատ են՝ Տաթևիկ Հովհաննիսյանը համաձայնել է ևս մեկ օր ելույթ ունենալ Ա.Խաչատրյան համերգասրահում՝ մայիսի 30-ին»:

Հիշեցնենք՝ տոմսերի արժեքն է 5-20 հազար դրամ: Երգչուհին Հայաստան է գալիս իր խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանես, հարվածային գործիքներ՝ Դեյվիդ Միադե, բաս՝ Ջա Ֆիցջերալդ: Մինչ այդ մայիսի 25-ին նա հանդես կգա Գյումրիում՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Հայաստանից հետո նա համերգներ է նախատեսում Ռուսաստանի երկու քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Վերջին 15 տարվա ընթացքում դա կլինի երկրորդ խոշոր համերգը:

Վերջին անգամ երգչուհին Հայաստանում համերգով հանդես է եկել 2014-ին՝ Երևանում, Գյումրիում և Արցախում:

Սկզբնաղբյուր՝  Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում