«Ելք»-ը չի շտապում վարչապետի իր թեկնածուի անունը հայտարարելու հարցում

«Ելք»-ը չի շտապում վարչապետի իր թեկնածուի անունը հայտարարելու հարցում

«Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շարունակում է քննարկումները վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետի իրենց թեկնածուի անունը հայտարարելու հարցում չեն շտապում: «Իսկ ինչո՞ւ մենք պետք է այդ հարցում շտապենք, եթե Հանրապետականները չեն շտապում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետն ապրիլի 9-16-ն է: Խորհրդարանում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Վարչապետի ընտրությունը կանցկացվի բաց քվեարկությամբ: Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում