01-99

01-99

«01-99», 1959 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված կարճամետրաժ կատակերգական ֆիլմ, Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։

Սյուժե

Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, ով պետք է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, ում նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը՝ 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը, Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի արդյունքում հարբելով՝ ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։

Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում ասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վթարի են ենթարկել և դա էլ մեքենայի պետհամարանիշն է և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։

Այս շփոթմունքից էլ սկսում են ծավալվել ֆիլմի իրադարձությունները …

Դերերում

Մհեր Մկրտչյան — Գարսևան

Մուրադ Կոստանյան — Պետրոս

Արման Կոթիկյան — Պողոս

Անատոլի Թորգոմյան — Ալիկ

Լիլիա Հովհաննիսյան — Արփիկ

Գևորգ Չեպչյան — Աշոտ

Ջեմա Սարիբեկյան — Ամալյա

Ավետիք Ջրաղացպանյան — լեյտենանտ

Թաթուլ Դիլաքյան — ավագ

Հարություն Հայրապետյան — Սեթո

Արամ Ամիրբեկյան — գնորդ

Մայիս Կարագյոզյան — ֆուտբոլիստ

Զարեհ Տեր-Կարապետյան — դրվագ

Ստեղծագործական խումբ

Բեմադրող նկարիչ — Վալենտին Պոդպոմոգով

Հնչյունային օպերատոր — Ա. Գրիգորյան

Խմբագիր — Սաբիր Ռիզաև

Տնօրեն — Կ. Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում