Իրականում քանի կիլոգրամ կարող է մարդ կորցնել մեկ շաբաթում
25/03/2014 00:22
Նմանատիպ
Ավելորդ կիլոգրամներից ազատվելը 21-րդ դարի մոլուցքն է դարձել, քանի որ անկախ սեռից` բոլորը ցանկանում են մեկընդմիշտ ձերբազատվել դրանից:
Բազմիցս է խոսվել այն մասին, որ գոյություն ունեն այնպիսի սննդակարգեր կամ մարմնամարզության հատուկ վարժություններ, որոնք օգնում են ազատվել 5-10 ավելորդ կիլոգրամներից մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն, մասնագետների հավաստմամբ` մարդու օրգանիզմն ի զորու է շաբաթական միայն 1-2 կիլոգրամ քաշ կորցնել, քանի որ մեծ բան է կախված տվյալ մարդու ապրելակերպից, օգտագործած սննդից, զբաղմունքից:
Հարկ է հիշել, որ կարճ ժամանակահատվածում կորցրած շատ կիլոգրամներն արագորեն վերականգնվում են, ուստի ավելորդ քաշից մեկընդմիշտ ազատվելու համար հարկավոր է անել դա դանդաղ` շաբաթական 1-2 կգ կորցնելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում