Տղամարդը շենքի տանիքին առանձնատուն է կառուցել. Նա պետք է վճարի 1.000.000 դոլարի տուգանք

Տղամարդը շենքի տանիքին առանձնատուն է կառուցել. Նա պետք է վճարի 1.000.000 դոլարի տուգանք

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում քաղաքային իշխանությունները որոշել են քանդել բարձրահարկ շենքի տանիքին կառուցված յուրահատուկ առանձնատունը, գրում է The Guardian-ը: Ավանական բժշկության շնորհիվ իր կարողությունը կուտակած քաղաքացին շքեղ առանձնատուն է կառուցել: Այժմ իշխանությունները նրան 15 օր ժամանակ են տվել այն քանդելու համար:

26-հարկանի շենքի տանիքին բնակելի մասից, ժայռերից, ծառերից ու թփերից բաղկացած համալիրը նման է առափնյա վիլայի:
Հարևանները բողոքում են, որ 800 ք/մ տարածք զբաղեցնող համալիրը վնասում է շենքի կառուցվածքային ամբողջականությանը և խողովակաշարին: Շենքի բնակիչները դժգոհ են նաև աղմկոտ, գիշերային խնջույքներից:
Վիլայի տերը չինական ավադնական բժշկության բիզնեսի «գլխավորներից» մեկն է, նախկինում էլ քաղաքապետարանի խորհրդատվական մարմնի անդամ է եղել:
Իշխանությունները քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ լուսանկարիչները բարձրացրել են հարցը լրատվամիջոցներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում