Instagram-ի հարուստ երեխաները բողոքում են իրենց «խնդիրներից» (լուսանկարներ)
Նմանատիպ
Աշխարհում թերևս չկա մի մարդ, որն աղքատ, թե հարուստ, երիտասարդ, թե ծեր, առողջ, թե հիվանդ, երջանիկ, թե դժբախտ լինելով հանդերձ՝ խնդիրներ չունենա: Պարզապես կախված մարդուց՝ փոխվում են խնդիրները, դրանց մասշտաբն ու կարևորությունը:
Այսպես, Instagram սոցկայքում իրենց ցոփ ու շվայտ կյանքով պարծեցող, կյանքի լավագույն նյութական հաճույքները վայելող օգտատերերը փորձում են ցույց տալ, որ իրենք ևս կարող են խնդիրներ ունենալ:
Միայն թե ի տարբերություն «շարքային մահկանացուների», այդ խնդիրները կայանում են Maserati, Bugatti կամ Ferrari մեքենաների միջև դժվար ընտրություն անել չկարողանալու, 10.000 դոլար արժողությամբ շամպայնը բրենդային հագուստի վրա թափելու, Gucci-ի, Versace-ի թանկարժեք ապրանքներով բազմաթիվ տոպրակները սուպերքարի մեջ տեղավորել չկարողանալու, լյուքս դասի մասնավոր օդանավում «ստիպված գիշերելու» և այլ նմանատիպ հարցերի մեջ:
Ստորև առաջարկում ենք ուսումնասիրել The Daily Mail-ի կազմած ուշագրավ ֆոտոշարքը, որում Instagram-ի հարուստ երեխաները բողոքում են իրենց «խնդիրներից».
Չորս մեքենայից ո՞րն ընտրել
Դպրոցի ավտոկայանատեղիում ինչ-որ մեկը զբաղեցրել է նրա տեղը
Տոպրակները չեն տեղավորվում մեքենայում
«Ծանր կյանք»՝ հայրիկի զբոսանավի վրա
Մեքենաներից ո՞ր մեկն ընտրել
Lamborghini-իս վրա անձրև է տեղացել: Ինձ նոր մեքենա է հարկավոր
Ստիպված եմ քնել մասնավոր օդանավում
Անձեռոցիկի փոխարեն կարելի է թղթադրամներ օգտագործել
Բարդ ընտրություն. կրեդիտ քարտերից ո՞ր մեկն օգտագործել
Նույն պատմությունը նաև ժամացույցների դեպքում է
Հետևեք մեզ նաև Telegram-ում