«Հիմա ես սիրում եմ ինձ և երջանիկ եմ զգում՝ հայելու մեջ նայելիս».Քիմ Քարդաշյանի նմանակի նոր լուսանկարները

«Հիմա ես սիրում եմ ինձ և երջանիկ եմ զգում՝ հայելու մեջ նայելիս».Քիմ Քարդաշյանի նմանակի նոր լուսանկարները

Իր կուռքին՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար 500 հազար ԱՄՆ դոլար ծախսած աղջիկը իր «մերկ» լուսանկարներն է տեղադրել՝ բոլոր վիրահատությունների վերջնական արդյունքով։ Լուսանկարներում 25-ամյա բրազիլուհի Ջենիֆեր Պամպլոնան ցուցադրել է իր փարթամ կազմվածքը։ Այս գումարով Ջենիֆերը հեռացրել է իր չորս ողերը, մեծացրել է հետույքը, վիրահատել է քիթը, ձգել է դեմքը, փոքրացրել է այտերը։ Բայց այսքանով աղջիկը չի ուզում բավարարվել, նա ծրագրում է ավելի մեծացնել հետույքը՝ չնայած բժիշկների զգուշացումներին։

 

«Հիմա ես սիրում եմ ինձ և երջանիկ եմ զգում՝ հայելու մեջ նայելիս։ Եթե ժամանակը հետ տայինք, ապա ես ամեն ինչ նույն կերպ կանեի։ Բայց հիմա ժամանակն է իմ կարիերայի, կյանքի և բիզնեսի վրա կենտրոնանալու»,– ասում է Ջենիֆերը։

 

Ջենիֆերը, ով վերջերս թողարկել է իր օծանելիքի և շոկոլադի շարքը, ցանկանում է մյուս կանանց էլ ցույց տալ, որ իրենք կարող են միաժամանակ սեքսուալ և հաջողակ լինել։

 

Մարդիկ չեն հասկանում, որ գեղեցիկ կինը կարող է բիզնեսով զբաղվել, իսկ ոմանք նույնիսկ մտածում են, որ գեղեցիկները նաև հիմար են։ Դա է պատճառներից մեկը, որ ինձ դուր է գալիս Քիմը։ Նա գեղեցիկ է, սեքսուալ, շատ խելացի և գործարար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում