Երբ առաջին անգամ համտեսեցի ՍԱ, հասկացա, որ ամեն գնով պետք է ձեռք բերեմ բաղադրատոմսը
Նմանատիպ
Որքան հրաշալի է, երբ ընկերախմբով բնության գրկում պատրաստում ենք խորոված: Եթե դուք փնտրում եք ինչ որ անսովոր բան պիկնիկի համար, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորովածի մի բաղադրատոմս՝ «սոխի գնդիկներ մսով»:
Ընդ որում պատրատման եղանակը շատ պարզ է, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ստանալով այս գերազանց ուտեստը:
Բաղադրիչներ
2 սոխ
0,5կգ աղացած տավարի միս
1/4 բաժակ սոխ՝ կտրտած խորանարդիկների պես
¼ բաժակ կտրտած մաղադանոս
1/4 բաժակ կտրտած սունկ
1 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ կծու կետչուպ
1թ/գ սոյայի սոուս
1 թ/գ սոուս «Վուստերշիր» (եթե կա)
1/4 բաժակ սուխարի
1 շիշ սոուս խորովածի համար
Նախքան սկսելը միացրեք ջեռոցը՝ 220° C ջերմաստիճանի տակ: Կտրեք սոխերի վերին եւ ստորին մասերը և մաքրեք մեջը:Կտրեք սոխը կիսով չափ, միջից հանեք շերտերը,որպեսզի լցոնեք, իսկ մնացած մանր մասը կտրտեք խորանարդիկների պես:
Ավելացրեք տավարի աղացած միսը սոխի խորանարդիկներին, մաղադանոսը, սունկը, շաքարավազը, համեմունքները և սուխարին և խառնեք ձեռքով:
Գնդիկներն այնպիսի չափի ենք անում, որ տեղավորվի սոխի շերտերի մեջ:
Եփում ենք ոտեստը 40 րոպե՝ 220° C ջերմաստիճանում: Լցնում ենք վրան խորովածի համար նախատեսված սոուսը և եփում ևս 5 րոպե:
Այնուհետեւ մեր «գնդիկները» ամրացնում ենք 3 շերտ բեկոնով այնպես, որ նրանք դառնան գնդակների պես: Բեկոնն ամրացնում ենք ատամի համար նախատեսված փայտիկներով, որ պատրաստման ժամանակ չբացվի:
Դիտեք տեսանյութում պատրաստման եղանակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում