Կենդանակերպի նշաններ, որոնք հրեշտակային համբերություն ունեն
Նմանատիպ
Ցուլ
Ցուլերը զգուշավոր են, հանգիստ ու համբերատար: Նրանք կարող են երկար ու մանրամասն փորձարկել մարդկանց՝ նրանց հետ հարաբերություն սկսելուց կամ նրանց վստահելուց առաջ: Ցուլերը չեն շտապում զայրանալ կամ էմոցիաներ ցուցադրել, նրանց դեռ պետք է հասցնել դրան, ինչն այնքան էլ հեշտ չէ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համառորեն առաջ են շարժվում իրենց ընտրած ճանապարհով՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է պետք՝ նպատակին հասնելու համար: Ցուլերը նաեւ սարսափելի համառ են:
Խեցգետին
Խեցգետինները կարող են լսել մարդկանց. հենց հրեշտակային համբերությունն է նրանց լավ եւ ուշադիր ունկնդիր դարձնում: Սիրո հարցում նույնպես Խեցգետինները համբերատար են. նրանք կարող են կատարյալ զուգընկերոջ սպասել մինչեւ մահ: Բացի այդ՝ նրանք շատ զգայուն են եւ նուրբ, ավելի շուտ կթաքնվեն սեփական պատյանում, մինչեւ ցավը հանդարտվի, բայց վրեժխնդիր չեն լինի:
Կույս
Կույսերի համբերատարության պատճառներից մեկն այն է, որ նրանք պերֆեկցիոնիստ են: Կատարելությունը միանգամից գալիս, եւ եթե Կույսերը ձգտում են դրան, կարող են սպասել՝ որքան հարկավոր է: Կույսերն անում են այն, ինչ հարկավոր է՝ նպատակին հասնելու համար, եւ սովորաբար դա երկարատեւ եւ տքնաջան աշխատանք է պահանջում, բայց նրանք երբեք գործը կիսատ չեն թողնում:
Կշեռք
Կշեռքները նախընտրում են սպասել, քան ինչ-որ մեկին ստիպել անհարմար զգալ կամ կոնֆլիկտ հրահրել: Նրանք կարող են երկար ժամանակ դիմանալ իրենց համար տհաճ զրույցին, միայն թե անքաղաքավարի կամ կոպիտ չթվան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում հակասություններ, նրանք կարող են համբերատարությամբ հարթել բոլոր սուր անկյունները: Որպես իսկական դիվանագետներ՝ նրանք հսկայական ժամանակ կարող են ծախսել՝ վիճաբանող կողմերին լսելու եւ նրանց հաշտեցնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում