11 բան, որ տղամարդիկ կցանկանային ասել կանանց
Նմանատիպ
1.Մենք երբեք չենք հեռանում այն կանանցից, ում հետ մեզ լավ ենք զգում:
2.Կանանց մենք հասկանում ենք երկու անգամ ավելի քիչ, քան կցանականայինք, բայց երկու անգամ ավելի շատ, քան դուք կարծում եք:
3.Մեզնից մեծամասնությունը կարողանում է լվացք անել, արդուկել, ճաշ պատրաստել… Իրականում մենք այնքան էլ անօգնական չենք:
4.Մենք չենք վախենում ուժեղ կանանցից, նրանք ուղղակի մեզ դուր չեն գալիս, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ:
5.Երբ տղամարդը ձեզ պասիվ է թվում, մտածեք, որ միգուցե դուք այնքան էլ դուր չեք գալիս նրան:
6.Աղջիկն, ով գոռում է մատուցողի վրա, մեզ այնքան էլ դուր չի գա:
7.Աշխարհում մոտ 3 միլիարդ կին կա, ընդ որում, գեղեցիկներն ու հաջողակները նրանց շարքերում ավելի շատ են, քան գեղեցիկներն ու հաջողակները՝ տղամարդկանց մեջ, մենք հիշում ենք այս փաստի մասին, երբ դուք չափազանց շատ բան եք պահանջում մեզնից՝ փոխարենը տալով շատ քիչ:
8.Մեզնից ոչ բոլորն են կանացի թմբլիկությունը թերություն համարում:
9.Մենք կանանց մեջ ամենաշատը գնահատում ենք հասանելիությունը՝ պայմանով, որ այն գործում է միայն մեզ համար:
10.Եթե տղամարդն աղջկան ռեստորան է հրավիրում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք էլ ենք ձեզ պես փորձում ճանաչել մարդուն, ապա նոր որոշումներ կայացնել:
11.Մենք կույր չենք և նկատում ենք ձեր չխնամված եղունգները, մազերը և այլ մանրուքներ, ուղղակի այն դեպքում, երբ մենք սիրում ենք ձեզ, դրանք մեզ համար առանձնապես նշանակություն չեն ունենում: