«Մենք այրվում ենք. մնաք բարով». ահա թե ինչ են գրել Կեմերովում երեխաներն իրենց ծնողներին

«Մենք այրվում ենք. մնաք բարով». ահա թե ինչ են գրել Կեմերովում երեխաներն իրենց ծնողներին

«Մենք այրվում ենք: Հնարավոր է, մնաք բարով»: Ահա, թե ինչ են գրել Կեմերովում երեխաները իրենց ծնոցներին: Առանց արցունքների կարդալն անհնար է:

Վերջին տվյալներով Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 60 մարդ: Այս մասին հայտնում է ANews-ը:

Զոհվածների թվում շատ երեխաներ կան` 2-ից մինչ 13 տարեկան: Որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:

Սոցիալական ցանցերում պարբերաբար երեխաների լուսանկարներ են հրապարակվում, ովքեր անհետ կորած են համարվում: Ցուցակներում մի քանի ազգանուններ կրկնվում. մարդիկ ընտանիքներով զոհվել են:
Սոցիալական ցանցերում պարբերաբար երեխաների լուսանկարներ են հրապարակվում, ովքեր անհետ կորած են համարվում: Ցուցակներում մի քանի ազգանուններ կրկնվում. մարդիկ ընտանիքներով զոհվել են:
5-ամյա Ռատիբոր Մուխինին և նրա հայրը գտնվածների ցուցակում են
Զոհվածների թվում է Տատյանա Դարսալիա գիմնազիայի 37-ամյա փոխտնօրենը. Անհետ կորածների ցուցակում է 13-ամայ Մարիա Մարոզը, ով հենց հրդեհի ժամանակ իր ինստագրամում գրել է. «Մենք այրվում ենք, հնարավոր է, մնաք բարով»:
Մեկ այլ երեխա իր սոցցանցի էջում գրել է. «Սա վերջն է»: Նա նույնպես որոնվում է որպես անհետ կորած: Անհետ կորածների ցանկում են միանգամից 8 երեխա Տրեշեվսկայի 5 «А» դասարանից

Հետևեք մեզ նաև Telegram-ում