Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին. տարվա աստղագուշակը (2018 թ.)
Նմանատիպ
Խոյ (21.03-20.04)
Խոյերն ի ծնե ամուր առողջություն ունեն, սակայն պատշաճ հոգ չեն տանում դրա մասին: Ինքնազգացողությունը բարելավելու համար խորհուրդ է տրվում կարգավորել սննդակարգը, պահպանել հոգեկան հավասարակշռությունը և խուսափել անհանգստությունից:
Ցուլ (21.04-22.05)
Ցլերն ունեն ամուր առողջություն, սակայն կան նաև թույլ կողմեր: Հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աղեստամոքսային տրակտին, իսկ ինքնազգացողությունը բարելավելու համար լինել ֆիզիկապես ակտիվ և սպորտով զբաղվել:
Երկվորյակներ (23.05-22.06)
Երկվորյակների մոտ հաճախ են նկատվում տրամադրության փոփոխություններ ու գերհոգնածություն: Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հաճախ զբոսնել, կարգավորել սննդակարգն ու քունը և խուսափել սթրեսներից: Բացի այդ, հարկավոր է հարստացնել սննդակարգը C, E, D և B խմբի վիտամիններ պարունակող սննդամթերքով:
Խեցգետին (23.06-23.07)
Խեցգետինների մոտ բարձր խոցերի ու գաստրիտի առաջացման հավանականությունը, ուստի խորհուրդ է տրվում խուսափել ճարպեր, շաքար և օսլա պարունակող սննդամթերքից:
Առյուծ (24.07-24.08)
Առյուծները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին: Սրտի առողջությունը պահպանելու համար հարկավոր է լինել ֆիզիկապես ակտիվ, ազատվել ավելորդ քաշից և օգտագործել կալիումով հարուստ սննդամթերք:
Կույս (25.08-23.09)
Կույսերի մոտ բարձր է մաշկային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուստի նրանք պետք է խստորեն հետևեն իրենց սննդակարգին և լինեն ֆիզիկապես ակտիվ:
Կշեռք (24.09-23.10)
Կշեռքերը կարող են հանգիստ մարդու տպավորություն թողնել, մինչդեռ իրականում նրանք չափազանց էմոցիոնալ են: Առողջությունն ու նյարդերը պահպանելու համար խորհուրդ է տրվում շատ հանգստանալ և խուսափել սթրեսներից ու անհանգստությունից:
Կարիճ (24.10-22.11)
Կարիճներին խորհուրդ է տրվում առանձնահատուկ ուշադրություն դարձնել քթըմպանի, սրտամկանի, ոտքերի և ողնաշարի առողջությանը: Սննդակարգը հարկավոր է հարստացնել ծնեբեկով, կաղամբով, բողկով ու մրգերով, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը շլակներից և բարձրացնել դիմադրողականությունը:
Աղեղնավոր (23.11-22.12)
Աղեղնավորները պետք է խուսափեն առատ համեմված ուտեստներից ու բարձր կալորիականությամբ քաղցրավենիքից, քանի որ նման սննդակարգը կարող է դառնալ լյարդի ու երիկամների հետ կապված խնդիրների պատճառ: Փոխարենը խորհուրդ է տրվում օգտագործել թարմ մրգեր ու բանջարեղեն և լինել ֆիզիկապես ակտիվ:
Այծեղջյուր (23.12-20.01)
Այծեղջյուրները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ատամներին ու ոսկորներին և աշխատեն ամրապնդել ոսկրային հյուսվածքները՝ օգտագործելով կալցիումով, սպիտակուցներով ու երկաթով հարուստ սննդամթերք: Բացի այդ, մելանխոլիկ տրամադրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում խնայել նյարդերն ու սպորտով զբաղվել:
Ջրհոս (21.01-19.02)
Ջրհոսները պետք է շատ ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ, քանի որ եղանակային կտրուկ փոփոխությունների դեպքում նրանց մոտ ի հայտ են գալիս քնի խանգարումներ ու զարկերակային ճնշման տատանումներ: Այս տարի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում վարել ակտիվ կենսակերպ ու պարբերաբար նոր զբաղմունք գտնել:
Ձկներ (20.02-20.03)
Ձկները պետք է շատ ուշադիր լինեն իրենց ոտքերի հանդեպ, քանի որ բարձր է երակների վարկոզ լայնացման, ռևմատիզմի և այտուցների առաջացման հավանականությունը: Խորհուրդ է տրվում խուսափել սթրեսներից, գերհոգնածությունից, խոնավությունից ու ոտքերի գերսառեցումից, ինչպես նաև ոտքերը հաճախ դեղաբույսերով ու ծովի աղով տաք ջրի մեջ դնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում