Շատ պարզ և էժան բաղադրատոմս մեր տատիկներից մազաթափության դեմ
Նմանատիպ
Եթե ձեր մազերը ճյուղավորվում կամ թափվում են, ապա մի շտապեք թանկարժեք միջոցներ գնել դեղատներից կամ խանութներից: Գոյություն ունի ձեր խնդրի պարզ լուծում: Ձեզ անհրաժեշտ կլինի չոր տարեկանի հաց և ջուր:
Վերցնում ենք չոր տարեկանի սև հացը, կտրտում ենք մի քանի մասի և թողնում մի քանի օր չորանա: Հացը պետք է լինի շատ չոր: Այնուհետև վերցնում ենք երեքլիտրանոց բանկան կամ այլ ցանկացած տարրա(միայն ոչ մետաղական) լցնում հացի մի մասը եռացրած ջրի մեջ և թողնում՝ թրմվի 3 օր:
Օգտագործելուց առաջ տաքացրեք ջրային գոլորշու վրա կամ ուղղակի կաթսայում, քամեք մաղով կամ թանզիֆով: Ջուրը, որի մեջ թրմվել է հացը, չենք թափում:
Տաք հացի խառնուրդը քսում ենք խոնավ մազերին և փաթաթում պոլիէթիլենային տոպրակով:
Կես ժամից լավ լվանում ենք և վերջում լվացված մազերի վրա լցնում հացով թուրմից քամված ջուրը: Իհարկե մի փոքր ժամանակատար է, սակայն իր արդյունավետությամբ նմանը չունի:
Այս պրոցեդուրայից հետո մազերը կդադարեն թափվել և կդառնան ավելի փայլուն և ամուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում