Ա. Աշոտյան. Ցավում եմ, որ «ինտիլեգենտ» արտաքինով պատգամավորներ, իջնում են անձնական վիրավորանքների մակարդակի

«Ծանոթացա զլմներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին իմ գնահատականների հետ կապված որոշ արձագանքներին:

Իսկապես ցավում եմ, որ «ինտիլեգենտ» արտաքինով, տարիքն առած որոշ պատգամավորներ, որոնց բացառիկ արժանիքը Առաջին Հանրապետության անկախության հռչակագրի համահեղինակի և առաջին ղեկավարի հետ նույնական անուն ազգանուն ունենալն է, իջնում է անձնական վիրավորանքների մակարդակի:

Ինչ լավ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում այս պահին բացակայում են Վարդան Մամիկոնյան, Գևորգ Մարզպետունի կամ Քրիստափոր Կոլումբոս անուն ազգանունով մարդիկ…»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում