12.1 C
Yerevan

Մայրության և գեղեցկության տոնին «Աբովյան» ՔԿՀ կին դատապարտյալների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը հանդես գալով բացման խոսքով, ներկաներին փոխանցեց նաև Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի` օրվա խորհրդի առթիվ շնորհավորական խոսքը, մաղթելով նրանց խաղաղություն, սեր, բարօրություն, ինչպես նաև երկար սպասված ազատություն և վերադարձ հարազատ օջախներ:

Բացման խոսքից հետո ներկաները շրջեցին կին դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսում: Այնուհետև խոհարարները հանդես եկան իրենց խոհարարական հմտություններով: Միջոցառումն ընդմիջվեց վարսահարդարների միջև անցկացվող մրցույթով, տեղի ունեցավ նաև մրցույթ-վիկտորինա: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով:

Գարնանային գեղեցիկ տոնի առթիվ կանայք հյուրընկալել էին Աբովյան քաղաքի «Կոտայք» մանկապատանեկան համույթի սաներին, ովքեր շարունակեցին բարձր տրամադրությունն ապահովել իրենց պարային կատարումներով: Փոքրիկներին հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը կանանց կողմից նվիրեց նրանց ձեռքով պատրաստված հուշանվերներ:

Միջոցառման վերջում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ծաղիկներ նվիրեց կին կալանավորված անձանց և դատապարտյալներին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...