10.1 C
Yerevan

Հայտնի են դարձել «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Նմանատիպ

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Ապրիլի 7-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը: Երկրորդ տարին անընդմեջ բարի ավանդույթ է դարձել մեծարելու, արժևորելու ու գնահատանքի խոսքեր ասելու այն կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունները նախորդ տարվա ընթացքում հնչել են և բարձր պահել հայ կոմպոզիտորական ընտանիքի բարի անունը։

Սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտության նաև երաժշտագիտական անվանակարգերում լավագույն ստեղծագործությունները ինչպես անցած տարի, այս տարի ևս արժանացան անվանական մեդալների, պատվոգրերի ու դրամական պարգևների:

Միջոցառումը բացվեց ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքով, ով կարևորելով կոմպոզիտորներին և երաժշտագետներին խրախուսելու անհրաժեշտությունը, հույս հայտնեց, որ այս պարգևատրումները էլ ավելի մեծ խթան կհանդիսանան նրանց ստեղծագործական գործունեության գործում:

Մինչ մրցանակաբաշխության արարողությունը, ՀԿՄ նախագահը հոբելյանական ուղերձներ հանձնեց ՀԿՄ անդամեր Մարտին Վարդազարյանին, Մելիք Մավիսակալյանին, Ռոմեն Դավթյանին, Մարտուն Իսրայելյանին և Մարգարիտա Ռուխկյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողություն:

Սիմֆոնիկ երաժշտության անվանակարգում լավագույնը ճանաչվեց Երվանդ Երկանյանի 6-րդ սիմֆոնիան: Կամերային երաժշտության անվանակարգում մրցանակը կիսեցին Արսեն Բաբաջանյանը «Zyklus» (ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար) և Աննա Հակոբջանյանը «Հազարան հավքի թևով» (հայկական վիոլայի և տավիղի համար) ստեղծագործություններով: Ժյուրիի որոշմամբ՝ խմբերգային ժանրում լավագույնը ճանաչվեց Վահրամ Սարգսյանի «Մհերի դուռը» ստեղծագործությունը, իսկ Երաժշտագիտական անվանակարգում՝ Աննա Ասատրյանի «Հայաստանի կոմպոզիտորների միություն-85» մենագրությունը:

Հավելենք միայն, որ միջոցառման ընթացքում իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Ստեփան Շաքարյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միություն

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...