11.1 C
Yerevan

Նորընտիր նախագահը կարևորում է Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությունը, պետական գործչի ու կազմակերպչի հմտությունը

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու համաձայնագրով Եվրամիության հետ գործընկերության հաստատումը, շեշտադրում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավանդն այդ գործում:

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացում, իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար: Այս իմաստով ցանկանում եմ արժանին մատուցել Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը, պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում ասաց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով`վերջին երեք տասնամյակների ընթացքում վիթխարի աշխատանք է կատարվել Հայաստանում, որում իրենց ավանդն են ունեցել հանրապետության երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

«Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Հակառակ առկա խնդիրներին` սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է»,-նշեց պաշտոնյան` հավելելով, որ Հայաստանը վայելում է համաշխարհային հանրության հարգանքն ու վստահելի գործընկերոջ համբավը:

spot_imgspot_img