ԱՎԾ. մսամթերքի գինը շուկայում աճում է

Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.1%, իսկ 2013թ. մարտի համեմատ’ 0.3% գնաճ: Վերջինս պայմանավորվել է տավարի և ոչխարի մսերի` համապատասխանաբար 0.5% և 3.3%, թռչնամսի’0.6%, տավարի ֆիլեի’ 0.7%, աղացած մսի’ 0.8%, եփած երշիկի’ 1.0%, հավի բդի’ 1.4%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)’ 3.4% գնաճով: Այս մասին հայտնում է Panarmenian.net-ը` հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությանը:

2013թ. ապրիլին մարտի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.3%-ով, խոզապուխտինը’ 1.2%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը’ 1.1%-ով:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-2.1%-ով, մեկում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում