Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։
Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։