«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի շենքը պաշարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հնարավո՞ր է փոշմանեք, չգնաք շաբաթ օրվա նիստին՝ հարցրինք ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին։
«Դուք ոնց որ տեղը չեք բերում, հա՞, ինձ ոչ մեկի հետ չխառնեք»,- խրոխտ հայտարարեց նա։ Հետո անցավ ընդդիմությանը․ «Ինչի՝ Նիկոլը թրաշվե՞լ ա, համ էլ Բաքվի՞ց ա գալի, որ գրավելու ա Երևանը, պաշարելու ա շենքերը»։
Եթե, այնուամենայնիվ, պաշարեցին, ի՞նչ եք անելու։ «Լավ, թող գան հանգստանան, հետո կտենանք ինչ են անում»։
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանին էլ հարցրինք՝ եթե վաղը գաք ու տեսնեք, որ պաշարված է ՀՀԿ-ի շենքը, ի՞նչ կանեք։ «Սուսուփուս կմտնեմ գրասենյակ»։ Բա որ չթողնե՞ն։ «Ո՞վ կարող է չթողնի, այսինքն՝ իմ նկատմամբ բռնությո՞ւն պետք է գործադրեն… ես էլ կգործադրեմ, ադեկվատ պատասխան կտամ, ես բարոյական իրավունք ունեմ նիստին մասնակցելու»։ Իսկ եթե համոզե՞ն։ «Դուք ինձ լավ չեք ճանաչում, Նիկո՞լը պտի ինձ համոզի, մի քիչ հարգանք ունեցեք իմ անձի և իմ անցած ուղու նկատմամբ։ Ես Համլետ Հարությունյանն եմ, նա՝ Նիկոլ Փաշինյանը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։