4.1 C
Yerevan

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ եւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հեռահաղորդագրության եւ տեղեկատվական ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու առաջատար լրատվական ընկերությունների հետ Արցախի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա` հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

spot_imgspot_img