Իտալիայի առաջնության 33-րդ տուրն անչափ լարված ստացվեց:
Առաջատար «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ չկարողացավ հաղթել «Կրոտոնեյին» (1:1): Ալեքս Սանդրոյի գոլին մկրատ տեսակի հիասքանչ հարվածով պատասխանեց Սիմին:
Չեմպիոնական պայքարում թուրինցիների գլխավոր մրցակից «Նապոլին» 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ուդինեզեի» նկատմամբ և միավորների տարբերությունը կրճատեց մինչև 4-ը: «Աձուրին» խաղի ընթացքում երկու անգամ հաշվի մեջ զիջում էր, սակայն կարողացավ կարևոր հաղթանակ կորզել:
Թրիլերային ստացվեց «Ֆիորենտինա» – «Լացիո» հանդիպումը: Արդեն 14-րդ րոպեին թիմերը մնացել էին 10-ական ֆուտբոլիստով: Սկզբում տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ տանտերերի դարպասապահ Մարկո Սպորտյելոն, ապա վերջին հույսի խախտման համար Ալեսանդրո Մուրջան: Հետագայում «մանուշակների» կիսապաշտպան Ջորդան Վերետուի հեթ-տրիկին հռոմեացիները պատասխանեցին Լուիս Ալբերտոյի դուբլով, ինչպես նաև Մարտին Կասերեսի ու Ֆիլիպե Անդերսոնի գոլերով: «Լացիոն» հաղթեց 4:3 հաշվով ու բարձրացավ չորրորդ տեղ:
Խաղային օրվա ուշագրավ հանդիպումների արդյունքները.
«Յուվենտուս» – «Կրոտոնե»` 1:1
Գոլերը՝ Սիմի (65) – Սանդրո (17)
«Նապոլի» – «Ուդինեզե»` 4:2
Գոլերը՝ Ինսինյե (45+2), Ալբիոլ (64), Միլիկ (70), Տոնելի (75) – Յանկտո (41), Ինգելսոն (55)
«Ֆիորենտինա» – «Լացիո»` 3:4
Գոլերը՝ Վերետու (16, 31, 54) – Լուիս Ալբերտո (39, 73), Կասերես (45+1), Անդերսոն (70)
Հեռացումներ. Սպորտյելո (7) – Մուրջիա (14)
«Ռոմա» – «Ջենոա»` 2:1
Գոլերը՝ Ունդեր (17), Զուկանովիչ (52, ինքնագոլ) – Լապադուլա (61)
«Տորինո» – «Միլան»` 1:1
Գոլերը՝ Դե Սիլվեստրի (70) – Բոնավենտուրա (9)
Հեռացում՝ Դե Սիլվեստրի (90+3)
Չիրացված 11-մետրանոց՝ Բելոտի (4)