«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը ակտիվորեն լծվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի փողոցային ցույցերին հովանավորելու գործին։ Խ.Սուքիասյանի «բարձր հովանու ներքո» ցուցարարներին մատակարարվում է ջուր ու պիցցա։ բայց նրա աջակցությունն այսքանով չի սահմանափակվում։
Վերջինս նաև փաշինյանական ցույցերը համալրում է իր մարդկային ռեսուրսներով։ Պարզվում է՝ Սուքիասյանին պատկանող «Ռոսիա-մոլի» և դրան հարակից տոնավաճառների աշխատակիցներին այս օրերին պարտադրում կամ խնդրում են առնվազն մեկ-երկու ժամով թողնելու աշխատանքը և մասնակցել Ն. Փաշինյանի հեղինակած անհնազանդության ցույցերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: