«Ժողովուրդ». Երևանի դատարաններում քրգործերով նիստերը չեն կայանում

«Ժողովուրդ». Երևանի դատարաններում քրգործերով նիստերը չեն կայանում

«Այս օրերին հատկապես Երևանի դատարաններում քրեական գործերով նիստերը չեն կայանում կալա­նավորներին ՔԿՀ-ներից դուրս չբերելու պատճառով: Ավելին` կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլև անգամ ամենահասարակ հանցագործու­թյունների դեպքում: Ըստ մեր աղբյուրների` պատճառը Հայաստանում անցկացվող հանրահավաքներն ու բո­ղոքի ցույցերն են. չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ, նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր: «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրա­թերթի հարցին ի պատասխան` հերքել է այս լուրերը, բայց և ասել. «Առանց գրության չի կարող լինել, մեկ կի­լոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի գա, վերցնի, տանի»»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում