«Ժամանակ». Փախե՞լ է Հայաստանից

«Ժամանակ». Փախե՞լ է Հայաստանից

«Ժամանակ» թերթը գրել է. «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է՝ Հայաստանում չէ: Ասել է թե՝ փախել է Հայաստանից:

Նա 3 օր առաջ մեկնել է Գերմանիա՝ սպասելով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի հայաստանյան քաղաքական իրավիճակը: Նա նեղ շրջանակում հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Գերմանիայից չի վերադառնա: Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, ում թեթև ձեռքով գործն առ այսօր համարվում է չբացահայտված: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իր վարչապետ ընտրվելու պարագայում Մարտի 1-ի բացահայտումը իր առաջնահերթություններից է լինելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում