Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել
11/05/2018 20:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:
Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի և այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակված, «Ելք» խմբակցության նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանի միջնորդությամբ:
Չուգասզյանը 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նա ընդհատակից դուրս էր եկել 2018թ. ապրիլի 24-ին, երբ գործընկերների հետ բարձրացրել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ էլ նրան ձերբակալել էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում