«Ժողովուրդ». Ինչու Ռուբեն Թաթուլյանը չի եղել Նիկոլ Փաշինյանին դիմավորողների մեջ
16/05/2018 09:46
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը` Ռոբսոնը:
Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը: Սա, թերևս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլև՝ նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» և տեղ չունեն նրանց կողքին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում