Ադրբեջանը առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
19/05/2018 13:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
«Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում