Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին
19/05/2018 15:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ուղերձում ասված է․ «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում