Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան
20/05/2018 16:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թանգարանային գիշերվա շրջանակներում կատարած այցելություններն ամփոփել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Թանգարանային այս երեկո՝ կանգնած Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի մասունքների առաջ, մտքումս կրկնում էի անընդհատ. մենք մեր հայացքը չենք թաքցնի ձեզանից, մենք լիարժեք կապրենք ձեր անավարտ կյանքը եւ ձեր ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ»,- գրառել է Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ գրառման մեջ ընտանեկան ինքնալուսնկար տեղադրելով՝ ՀՀ վարչապետը նշել է. «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ենք։
Անպայման այցելեք, շատ հետաքրքիր է. Զորավոր եկեղեցու բակում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում