Մոնչի․ Ալիսոնը «Ռոմայից» կհեռանա միայն մեկ դեպքում
22/05/2018 12:16
Նմանատիպ
«Ռոմայի» սպորտային տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին իր մեկնաբանությունն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, որոնց համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահ Ալիսոն Բեկերը հեռանալու է հռոմեական ակումբից։
-Ալիսոնը «Ռոմայից» կհեռանա միայն մեկ դեպքում՝ եթե ես կրկին դարպասապահ դառնամ։ Սա նրա համար ակումբից հեռանալու միակ տարբերակն է, սակայն ինքս վստահ չեմ, որ կկարողանամ կրկին խաղալ,- Մոնչիի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։
25-ամյա Ալիսոնի ծառայություններով հետաքրքրվող ակումբների թվում առաջնահերթ նշվում է Մադրիդի «Ռեալի» անունը։ Բրազիլացու տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Չելսին» և «Պարի Սեն Ժերմենը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում