Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին
22/05/2018 14:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ խմբակցությունն առաջիկայում կորոշի խմբակցության ղեկավարի ընտրության հարցը:
«Կարծում եմ` մեկ օրվա ընթացքում մենք այդ որոշումը կհրապարակենք»,- ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում