Շատ եմ սիրում մրգեր ուտել

Շատ եմ սիրում մրգեր ուտել

Շատ եմ սիրում մրգեր ուտել,
Երբ խնձոր տան,տանձ եմ ուզում,
Կանաչ կիվին չի կարմրել,
Դեղձն իմ ձեռքի ասեք տամ` ում:
Խաղողի հետ էլ սեր ունեմ,
Բայց ողկույզը թուզ չի լինում,
Ձմերուկ ես հետո կուտեմ,
Հիմա ասես լինի դդում:
Այս ծիրանն ու մեկ էլ մորին,
Անունները չեմ տարբերում,
Բալը նման է սալորին,
Վազի մեջ միշտ խառն են լինում:
Այնքան միրգ կա` որը հիշեմ,
Չեմ ասելու անուն-անուն,
Պաղպաղակի համար-գիժ եմ,
Ուտեմ, ուտեմ-չեմ կշտանում։

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում