Սիրելին եմ արևի
04/06/2018 13:10
Նմանատիպ
Սիրելին եմ արևի,
Պտտվում է իմ գլխով,
Իմ պսակի թերթերի
Գույնը ունի ամեն շող:
Ձգվում եմ անվերջ նրան,
Աչքս հառած երկնքին,
Դեմքով ինձ շատ է նման
Արևն` իմ աչք ու հոնքին:
Ծաղիկ եմ ես արևի
Նման` հողոտ ներքևում,
Բախտս մի օր թե բերի,
Կծաղկեմ մեծ երկնքում…
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։