Արցախի ժողովրդի մոտ ձևավորվել է փոփոխությունների պահանջ. Արայիկ Հարությունյանը ներկայացրեց հրաժարականի պատճառը

Արցախի ժողովրդի մոտ ձևավորվել է փոփոխությունների պահանջ. Արայիկ Հարությունյանը ներկայացրեց հրաժարականի պատճառը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց պաշտոնից հրաժարվելու իր դիմումի հիմքերը: Հունիսի 6-ին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանն ասաց, որ հանրության մոտ ձևավորված պահանջ կա, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: «Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից, «թավշյա հեղափոխությունից» հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Արցախում ժողովրդավարական արժեքների զարգացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրվել: «Իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջը Արցախում ավելացավ և իշխանությունը նախագահի գլխավորությամբ պարտավոր է հաշվի առնել դա»,-նշեց Արցախի նախկին պետնախարարը՝ հավելելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկում էին հետագա բարեփոխումների փուլը, որը թույլ է տալու առաջին հերթին վստահություն ներշնչել հանրության շրջանակում, որը թույլ է տալու իրականացնել ճիշտ բարեփոխումներ առաջին հերթին քաղաքացիական հասարակարգի զարգացման ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում