Հայաստանում 4,2 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով 17:07-ին գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժը զգացվել է Սպիտակի, Վանաձորի տարածքում: Տվյալներ ավերածությունների կամ տուժածների մասին չկան:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Վանաձոր քաղաքի 37 կմ հյուսիս-արևմուտք, Տաշիր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք:
Երկրաշարժի վերաբերյալ առաջիկայում կտրվի հավելյալ տեղեկատվություն:
Երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին)՝ հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել էր ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում