Լևոն Արոնյանը 6-րդն է «Norway chess»-ում
08/06/2018 10:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Լևոն Արոնյան ավարտեց ելույթները Նորվեգիայի գերխոշոր մրցաշարում:
Վերջին` 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
«Norway chess» մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան, ով 8 հնարավորից հավաքեց 5 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երկրորդն է: Լևոն Արոնյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում