Կարմիր գլխարկ է ինձ նվիրել հայրիկը

Կարմիր գլխարկ է ինձ նվիրել հայրիկը

Կարմիր գլխարկ է ինձ նվիրել հայրիկը,
Ես Կարմիր գլխարկն եմ,
Սակայն անտառում չէ ապրում իմ տատիկը,
Ու հիվանդ չէ արդեն:
Գաթի խմոր ես ու իմ տատիկն ենք շաղում,
Թխում` մայրիկի հետ,
Բոլորը ուտում են ու շատ են հավանում`
Ինձ ու գաթան համեղ:
Լավ է անտառում չէ տունը իմ տատիկի,
Ու ոչ մի գայլ չկա,
Ես կարմիր գլխարկն եմ իսկական հեքիաթի,
Տատիս ով հյուր կգա…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում