Անձրևից թրջվել է, մրսում է ծիտիկը
06/06/2018 14:40
Նմանատիպ
Անձրևից թրջվել է, մրսում է ծիտիկը,
Տերևի պես դողում,ծլվլում է տխուր,
Ամպ ու անձրևով է հագեցած երկինքը,
Փնտրում է արևին` օրերը չունեն լուր:
Ճյուղից-ճյուղ է թռչում, մտնում քիվերի տակ,
Ուշ աշուն է, շուտով ձմեռն էլ կչոքի
Հայացքի դեմ անծայր, տներին դռնփակ,
Ում արևով հիմա իր սիրտը ամոքի:
– Արի, ծիտիկ, մտիր պատշգամբով մեր տուն,
Անհամբեր սպասում ենք ես ու իմ շնիկը,
Քեզ հաց ու ջուր կտանք ու տաքուկ մի անկյուն,-
Թռավ, գնաց կորավ, մրսած այդ ծիտիկը:
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։