Հայաստանում ստեղծվում են պատմամշակութային նոր արգելոցներ

Հայաստանում ստեղծվում են պատմամշակութային նոր արգելոցներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով նախատեսվում է ստեղծել «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ դրանց համար անհրաժեշտ տարածքները գտնվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում:

«Այդ տարածքում են հանրապետական նշանակության 5-16-րդ դդ. Բջնի ամրոց համալիրը և 10-14-րդ դդ. Սմբատաբերդ ամրոցը: Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին»,- ասաց Մակունցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում