Ըմբիշներ Գևորգ Մխեյանը և Հովհաննես Մխիթարյանը դարձել են Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ
11/06/2018 10:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ստամբուլում ավարտվել է մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայ ազատ ոճային ըմբիշները նվաճել են 2 բրոնզե մեդալ։ 70 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը 6:2 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Փանահ Իլյասլիին: Իսկ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը փոքր եզրափակիչում շանս չի տվել ռումինացի Միհայի Պալաղիային՝ 10:0:
Ավելի վաղ մեր հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել էին 3 բրոնզե մեդալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում