Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
11/06/2018 11:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում մասնակցում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջը:
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, իրադրությունը ՀԱՊԿ տարածաշրջանում և այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում