Քար ու փայտ էր հավաքել

Քար ու փայտ էր հավաքել

Քար ու փայտ էր հավաքել
Փոքրիկ Տիգրանը,
Բերել տան բակում թափել,
Թողած իր խաղը:
Տուն է սարքում, ապա տես,
Տնաշեն է նա,
Փոշոտ ձեռքեր ու երես`
Կարևոր չէ դա:
Քարը-քարին է դնում
Մեծի լրջությամբ,
Առավոտից իրիկուն
Գտած աշխատանք:
Մայրն իզուր է տուն կանչում,
Կիսատ է գործը,
Հացն իր տանից չի փախչում,
Ոչ էլ` իր “ծոցը” :
Արևն ուր է գլորվում,
Հանկարծ չընկնի ցած,
Մթնում լավ չի երևում
Տունն իր կառուցած:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում