Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի Երևանում
13/06/2018 10:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի երկրպագուներին:
Կիսապաշտպանը հունիսի 16-ին Երևանի «Մանկան» խանութի Մաշտոցի մասնաճյուղում, որտեղ վաճառվում են Մխիթարյանի անվանական «MickiToy» խաղալիքները, ընծայագրեր կբաժանի: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում