Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ

Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ

Կոմպոզիտոր, դաշնակահար, ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ կուզենար` մշակույթի նախարարն ունենար երաժշտության մասնագետ, խորհրդատու: «Մշակույթի նախարարը մասնագետ չի, եւ կարող է չիմանալ շատ բան: Թեկուզ ես կարող էի խորհուրդ տալ իրեն, թե երաժշտությունը ինչպես քարոզվի ճիշտ ճանապարհով: Չնայած ես չգիտեմ, հիմա ամեն ինչը թարս ու շիտակ է»,-ասաց կոմպոզիտորը:

Ավելի քանի 100 ջազային կոմպոզիցիաներ ստեղծած արվեստագետն ափսոսանք հայտնեց, որ ջազը Երեւանում առաջվա նման չի քարոզվում: Նա կարծում է, որ խնդիրը կոմպոզիտորի հեղինակային իրավունքներին է վերաբերվում: «Կոմպոզիտորին վճարել է պետք նրա գործերը կատարելու համար, սակայն դա չեն անում, չեն նվագում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, փոխարենը նախընտրում են ամերիկյան երաժշտություն, այդ դեպքում վճարի հարց չի ծագում»,-ասաց Ստեփան Շաքարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում