Մենք մեր ձեռքով ենք տարածում ապատեղեկատվություն

Մի բանից եմ զարմանում, թե ոնց են մեր տեղեկատվական դաշտ հեշտ դրսից տխմարություններ քցում ու մեր ձեռքերով ֆռռացնում։

Մի վրացական անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող կայք դնում ա հոդված հեղինակի, որը ուրիշ բան չի գրել կյանքում (հայերեն ասած․ ֆեյք ա), թե իբր Հայաստանը մտնելու է ՌԴ։ Միանգամից սաղ սկսում են տարածել, վերլուծել, վրեն տեսություններ ստեղծել։

Նայում եմ, նյութը համարյա 1800 share ունի ՖԲ֊ում։ Ինչ ասեմ․ տենց էլ շարունակենք:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում