Սորոսի հարվածը Պուտինին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Յուրի Խաչատուրովի հավանական կալանավորումը դժվար է անվանել ներհայաստանյան իրադարձություն։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը ուղիղ հարված է կազմակերպության հեղինակությանը։
Սակայն Հայաստանի համար ինչ իմաստ ունի սրել հարաբերությունները ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, մանավանդ այն պահին, երբ վարչապետը Սանկտ-Պետերբուրգում հանդիպումներ է անցկացնում ԵԱՏՄ գործընկերների հետ։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ուժային կառույցները գործում են անկախ և օրենքի տառին համաձայն։ Հիմա լավ կլիներ հասականայինք, թե Հատուկ Քննչական Ծառայությունը, շինծու մեղադրանք առաջադրելով Խաչատուրովին, ում շահերով է առաջնորդվում՝ Հայաստանի Հանրապետության, թե՞ Ջորջ Սորոսի։
Ջորջ Սորոսի հետքի մասին խոսելու համար մեզ հիմք է տալիս այն փաստը, որ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը և Հայաստանում Սորոսի հիմնադիրամի (Բաց Հասարակության Հիմնադրամ) տնօրենների խորհդի նախագահ Դավիթ Խաչատուրյանը հարազատ եղբայրներ են, և պարզ չէ, թե Սասուն Խաչատրյանը գործում ՀՀ օրենսդրության, թե եղբոր վերադասների կամքին համաձայն։ Մի բան հստակ է, այս ամենի շահառուն Հայաստանը չէ: Հայաստանը ներքաշվում է գերտերությունների բախման մեջ, ինչը որևէ լավ բանի չի բերի և հղի է անկանխատեսելի վտանգներով։ Անհանգստացնող է այն փաստը, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ստանում է «գունավոր հեղափոխության» երանգներ։
Սևակ ՄՈԿԱՑԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում