Արծրուն Հովհաննիսյանը` օմբուդսմենի հայտարարության վերաբերյալ
Նմանատիպ
Մենք շնորհակալություն ենք հայտնում օմբուդսմենին այդ հարցով անհանգստանալու համար եւ ցանկանում հիշեցնել, որ պաշտպանության նախարարությունը միշտ խնդիրների առողջ եւ թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել եւ քանիցս նման քննարկումներ նախաձեռնել:
Նշված հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը եղել եւ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի եւ կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը:
Ընդ որում նման լսումները մենք կազմակերպում ենք առանձին առանձին նշված բոլոր հարցերի մասով քանի որ դրանք պահանջում են մանրակրկիթ քննարկումներ և ոչ թե ընդհանրացում:
Նման քննարկուներ արդեն եղել են ԱԺ-ում և լինելու են հետայսու ինչպես նաև կլինեն քննարկումներ ՊՆ-ում:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում