«Հրապարակ». «Ելք»-ում կոմպրոմիսի են գնացել

«Հրապարակ». «Ելք»-ում կոմպրոմիսի են գնացել

«Ելք» խմբակցության ղեկավարի շուրջ վերջնական համաձայնությունը, ըստ մեր աղբյուրների, այնքան էլ հեշտ չի կայա­ցել: Էդմոն Մարուքյանը մի կերպ է զիջել, ընդ որում, նույն «Լուսավոր Հայաստա­նի» աղբյուրները դա բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հակված չի եղել Արտակ Զեյնալյանին արձակուրդ տալ, խմբակցության ղեկավարի շուտա­փույթ ընտրության հարցն է դրել, իրենք էլ ստիպված համաձայնել են:

«Հանրապե­տություն» կուսակցությունից ասում են՝ ընդհանուր առմամբ, «ՔՊ»-ն չի ցանկացել, որ Արտակ Զեյնալյանն առաջադրվի, մենք ասացինք՝ եթե արձակուրդ չտաք, Արտակը դիմում կտա, դուրս կգա կառավարու­թյունից, Փաշինյանն ասել է՝ ոլորտն էսօր ամենածանրաբեռնվածներից է, գործերը՝ մանավանդ ՄԻԵԴ-ի մասով, շատ-շատ են, ուշացնել չի կարելի, առաջարկել է՝ իր նման, աշխատանքից հետո, ժամը 6-ին քարոզարշավին Արտակը մասնակցի, չեն համաձայնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում